Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի ;նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակը:
Նա նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է Էրդողանի խնդրանքով: