Ռեջեփ Էրդողանն ու Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել

«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը, այսօր հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:

Էրդողանը Բրիտանիայի վարչապետին ներկայացրել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության նպատակը և ընդգծել, որ գործողությունը շարունակվելու է մինչև ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքների իսպառ ոչնչացումը: