Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, որ թուրքական բանակը վերահսկողություն է սահմանել սիրիական սահմանամերձ Ռաս ալ-Այն քաղաքի վրա: Ցամաքային գործողությանը նախորդել էր թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծությունը:
Քրդական ուժերը հերքում են քաղաքի կենտրոնը գրավելու մասին Անկարայի պնդումները: «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի ռազմական հարցերով մամուլի խոսնակը «Ռոյթերզ»-ին ասել է, որ թուրքական ուժերը մտել են քաղաքի արդյունաբերական թաղամասը, որտեղ բախումները դեռ շարունակվում են:
Ռաս ալ-Այնը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ծավալած ռազմական գործողության հիմնական թիրախներից մեկն է: