Այսօր հայտնի կդառնա 2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Նոբելյան մրցանակի մեդալը, արխիվ

Այսօր Օսլոյում Նորվեգական Նոբելյան կոմիտեն կհրապարակի 2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։

Այդ ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդներից է շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նա կարող է դառնալ պատմության մեջ ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիրը՝ այդ պատվին արժանանալով 16 տարեկանում։

Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ ավելի հավանական են համարում, որ մրցանակը կշնորհվի Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին կամ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին։

Հավակնորդների թվում է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ Եմենում հակամարտության ընթացքում իր աշխատանքի համար: