Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։
«Անվտանգության խորհրդի գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին, միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով», - ասված է ԱԽ գրասենյակի տարածած հայտարարությունում:
Թուրքիան չորեքշաբթի օրը ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի հյուսիս-արևելքում: Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա: