Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը կընդլայնվի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շարունակում է ընդլայնվել: Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հունվարի 1-ից հիմնադրամը կսկսի ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Հիշեցնենք՝ 2016-ին ընդունված օրենքով աշխատավարձերից գանձվող 1000 դրամ դրոշմանիշային վճարներից ձևավորվում է հիմնադրամ, որի գործունեության մեկնարկին աջակցությունը տարածվում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վրա:

Անցյալ մեկ տարվա ընթացքում հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կայացրած որոշումներով շահառուների ցանկը երկու անգամ ընդլայնվեց՝ նախ ընդգրկելով 2015-16 թվականների, այնուհետև՝ արդեն այս տարվա ապրիլի 1-ից, 2008-ից 2014 թվականների ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին: