«Վարչապետի պաշտոնում իմ առաջին այցը Ադրբեջան պատահական չէ: Մենք համոզված ենք, որ այս այցով ևս մեկ անգամ մեր բարեկամներին ու թշնամիներին ապացուցում ենք, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, որոնք չեն կարող լուծվել եղբայրաբար ու բարեկամաբար», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում այսօր կայացած հանդիպմանը ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հիմնական ուղղություններն ու տարածաշրջանային նշանակություն ունեցող համատեղ ծրագրերը:
Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսված է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան: