Էրդողան. թուրքական բանակը սկսեց ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում

Թուրքական բանակը Սիրիայում, 8-ը հոկտեմբերի, 2019թ.

«Թուրքական զինուժը, Ազատ սիրիական բանակի հետ միասին Սիրիայի հյուսիսում սկսեցին «Խաղաղության ակունք» գործողությունը PKK/YPG-ի և Իսլամական պետության ահաբեկիչների դեմ», - քիչ առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ «Թվիթեր»-ի իր էջում Էրդողանը գրել է. «Թուրքիայի նպատակը հարավային սահմանին ահաբեկչական միջանցքը վերացնելն է և տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն հաստատելը: Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանի ժողովրդին ազատում ահաբեկչությունից:

Մենք կարող ենք սիրիացի փախստականներին վերադարձնել իրենց երկիրը անվտանգ գոտու միջոցով, որը ստեղծում է «Խաղաղության ակունք» գործողությունը: Մենք արմատախիլ կանենք ահաբեկչական սպառնալիքը Թուրքիայի դեմ»:

Ռազմական գործողությունը սկսելուց ժամեր առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն ռազմական գործողության մասին նրան տեղեկատվություններ հայտնելու նպատակով: Քրդական ուժերը հայտնում են, որ թուրքական օդուժը ռմբակոծում է Սիրիայի տարածքը:

Մանրամասները տե՛ս այստեղ