Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության և անվտանգության գոտու հարցերը, հայտնում է Daily Sabah-ը:
Ըստ թուրքական պարբերականի՝ Էրդողանը Պուտինին ասել է, որ պլանավորված գործողությունը կնպաստի Սիրիայի խաղաղությանն ու կայունությանը և ճանապարհ կհարթի Սիրիայում քաղաքական գործընթացների համար:
Վստահեցնելով, որ Թուրքիայի առաջնահերթությունը սիրիական ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելն է, Էրդողանը Պուտինին ասել է, թե բարձր է գնահատում Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումը այդ հարցում: