Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Սիրիայի հյուսիս ներխուժելու գործողությունից:
«Մենք բաց ասում ենք, որ Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում անվտանգություն ապահովելու միակ լուծումը սիրիական բանակի ներկայությունն է», - IRNA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ռոհանին:
«Մեր բարեկամական և եղբայրական հարևան Թուրքիային մենք հորդորում ենք ավելի համբերություն և զսպվածություն ցուցաբերել, վերանայել իրենց ընտրած ուղին և որոշումը», - ասել է Ռոհանին:
Նա նաև պնդել է, թե ամերիկյան զորքերը պետք է հեռանան տարածաշրջանից, և սիրիացի քրդական ուժերը պետք է աջակցեն սիրիական բանակին: