Այսօր ժամը 10:44-ին Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Երեկոյան կողմ ԱԻՆ-ը հաղորդեց, որ փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել է աշխատակազմի և աշակերտների տարհանում (411 աշակերտ և 58 ուսուցիչ) և տարածքի սահմանազատում: Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: