ԱՄՆ Սենատի հանձնաժողով․ Ռուսաստանը օգտագործել է սոցցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդելու համար

Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին:

Այսպիսով՝ Սենատի հրապարակած զեկույցը հաստատում է այն եզրակացությունները, որ ավելի վաղ հրապարակել էին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները: