Թուրքական ուժերը «Ազատ սիրիական բանակի» հետ միասին Սիրիայի սահմանը կհատեն մոտ ժամանակներում: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո խոսնակը:
Թուրքիան մտադիր է, իր ձևակերպմամբ, անվտանգության գոտի ստեղծել հենց Սիրիայի տարածքում՝ խորանալով մոտ 30 կիլոմետր: Ամերիկյան զորքերը այդ շրջանից տեղափոխվել են այլ հատվածներ: