Հրապարակվեցին բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

Բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները:

Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա մրցանակակիրներ են հռչակվել ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Քելինգը և Գրեգ Սեմենզան, ինչպես նաև բրիտանացի հետազոտող Փիթեր Ռաթքլիֆը: Նոբելյան կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ նրանք աշխարհի ամենահեղինակավոր այս մրցանակին արժանացել են այն հետազոտությունների համար, որոնց նպատակն է պարզել, թե ինչպես են կենդանի բջիջներն արձագանքում թթվածնի առկայությանը: