Հաջորդ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կայցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցը:
Առաջարկվող անվտանգության գոտին պետք է ստեղծվի Եփրատ գետից արևելք ընկած հատվածում։
Ըստ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջի, այս թեման քննարկվել է երեկ Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում, որը հաջորդել է Անկարայի այն հայտարարությանը, թե Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների իրականացումն անխուսափելի է՝ վերջ տալու համար ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալների սպառնալիքներին, ում Թուրքիան ահաբեկիչներ է համարում։