Թողարկվել է WCIT 2019-ի բջջային հավելվածը, որը համաժողովի մասնակիցների համար ապահովում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ և համաժողովին առնչվող հավելյալ տեղեկություններ։ Հավելվածի միջոցով կարելի է կազմակերպել նաև B2B հանդիպումներ։
WCIT 2019-ի հանրային կապերի խմբի հաղորդագրության համաձայն՝ հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Play Market-ից, ստեղծել է Hack Teck ընկերությունը։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2 հազար մասնակից՝ 70 երկրից։
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։