ՄԱԿ. Ռուսաստանցիներն այժմ անհամեմատ ավելի քիչ են խմում

Ռուսաստանցիների շրջանում ալկոհոլային խմիչքների սպառումը կրճատվել է 43 տոկոսով: Դա են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վերջին տվյալները:

ՄԱԿ-ի կազմում գործող այս կառույցի փորձագետների գնահատմամբ՝ 2003-ից 2016 թվականներին Ռուսաստանի կառավարության կողմից ձեռնարկված արդյունավետ հակաալկոհոլային միջոցառումների շնորհիվ երկրում կյանքի միջին տևողությունը պատմական առավելագույնին է հասել` տղամարդկանց շրջանում՝ 68, կանանց շրջանում` 78 տարի:

Չնայած դրան, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաշատ ալկոհոլ սպառող երկրների թվում: