Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին է փոխանցել 160 միլիոն դրամ

Երևանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019 թվականի օգոստոսի երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց, հաղորդում է քաղաքապետարանի խոսնակը:

«Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։ Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից», - Ֆեյսբուքում գրում է Հակոբ Կարապետյանը: