«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին», - այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որպես հետգրություն՝ Հայաստանի կառավարության ղեկավարը նշում է․ - «ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»:
Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը նախ պաշտոնական հանդիպում է ունեցել գագաթնաժողովի ավարտին, ապա՝ մեկուկես ժամանոց հանդիպում «Զվարթնոց» օդանավակայանում, Հայաստանից Ռուսաստանի նախագահի մեկնելուց առաջ: