Երևանում աշխատանքներն սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նիստը շարունակվեց փակ դռների հետևում:
Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:
Տե՛ս նաև այստեղ