Երևանում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ացնկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 1-ին քաղաքի մի շարք փողոցների երթևեկությունը սահմանափակվելու է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը։
Ըստ տարածած հաղորդագրության, վաղը` ժամը 08:00-ից 17:00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից մինչև Անտառային-Դեմիրճյան փողոցների խաչմերուկը: Նույն օրը ժամը 12:00-ից 17:00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը և ժամը 17:00-ից 20:00-ն` Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մաշտոց-Գր. Լուսավորիչ խաչմերուկը: