Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում, տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Հրապարակված տեղեկատվության համաձայն 13 համայնքում ընտրությունները հերթական են, 6-ում՝ արտահերթ: Համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6-ում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: