Ուկրաինայի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որում երկրի քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց:
Ուկրաինայի արտգործնախարարությունը «հետևողականորեն խորհուրդ է տալիս Ուկրաինայի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»:
«Այդ օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության», - մասնավորապես ասվում է Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ: