Ռուսաստանի Պետդումայի հանձնաժողովը եզրահանգել է, որ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը խախտել է երկրի օրենսդրությունը՝ կոչ անելով դուրս գալ Մոսկվայում չարտոնված բողոքի ակցիային: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը:
Պատգամավորի խոսքով՝ լրատվամիջոցը որոշ դեպքերում նաև ծայրահեղականությունն արդարացնող շեշտադրումներ է արել: «Deutsche Welle-ն ունի արտասահմանյան գործակալի բոլոր նշանները», - հավելել է Պիսկարևը:
Պետդումայում հայտարարել են, որ մտադիր են առաջիկայում ուսումնասիրել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time հեռուստանախագծի, «Ամերիկայի ձայն»-ի և «Մեդուզա»-ի հրապարակումները:
DW-ի ղեկավար Պետեր Լիմբուրգը մեղադրանքներն անհեթեթություն է որակել: