Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում», - այսօր Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են. տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 7 տոկոս, արդյունաբերության աճ՝ 9.5 տոկոս, շինարարության աճ՝ 4.4 տոկոս, առևտրի շրջանառության աճ՝ 9 տոկոս, ծառայությունների աճ՝ 15.5 տոկոս, միջին ամսական աշխատավարձի աճ՝ 5.7 տոկոս, արտահանման աճ՝ 4.6 տոկոս», - մանրամասնում է վարչապետը՝ հավելելով, որ «օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում»: «Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում», - ընդգծում է Փաշինյանը:

«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի», - ամփոփում է վարչապետը: