Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Արխիվային լուսանկար

Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, կան ավերածություններ: Քաղաքում խուճապ է եղել:

Իշխանությունների կարգադրությամբ որոշ հիմնարկների աշխատակիցների և ուսումնական հաստատությունների աշակերտներին տարհանել են: Ստամբուլի Ավչիլարի շրջանի մզկիթն ավերվել է:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թվիթերի էջում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

1999 թվականին Ստամբուլից 90 կիլոմետր հարավարևելք գտնվող Իզմիտ քաղաքը ցնցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 17 հազար մարդ: