Սպիտակ Տունը քիչ առաջ հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի սղագրությունը:
Հրապարակված տեքստից պարզ է դառնում, որ Թրամփը իրոք դիմել է Ուկրաինայի նախագահին` կոչ անելով նրան հետաքննել նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունը Ուկրաինայի տարածքում:
«Շատ խոսակցություններ են շրջանառվում Բայդենի որդու մասին, և որ Բայդենը դադարեցրել է [Ուկրաինայում մեկնարկած] հետաքննությունը: Մարդիկ այդ մասին ավելի շատ տեղեկատվություն են ուզում ստանալ: Եթե կարողանաք ինչ-որ քայլեր ձեռնարկել ԱՄՆ Գլխավոր դատախազի հետ, դա հիանալի կլինի», - նշել է Թրամփը: