Ղարաբաղյան հակամարտությունը մնում է տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուրը. ՀԱՊԿ գեներալ

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորով, արխիվ

Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը այն դարձնում է սպառնալիքի մշտական աղբյուր ՀԱՊԿ երկրների անվտանգության համար, ըստ ՏԱՍՍ-ի հայտարարել է ռազմական կառույցի Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Վերջինս նշել է, թե այժմ խնդրի քաղաքական կարգավորման շուրջ ջանքերն ակտիվացել են, սակայն լիակատար հրադադարի համար դեռ շատ քայլեր են անհրաժեշտ: «Մինչև դա չարվի, ղարաբաղյան հակամարտությունը մնում է տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգի հիմնական աղբյուրը», - ասել է ռուս գեներալը: