Ադրբեջանցի զինծառայողի մարմինը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:
«Երեկ կողմերի խնդրանքով և համաձայնությամբ ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը», - նշել է Մուսայելյանը:
Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու մասին: Ադրբեջանական կողմը չեզոք գոտում թողել էր մի դի, Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: