16-ամյա բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը երեկ բացել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովը՝ կոշտ քննադատելով աշխարհի առաջնորդներին արդյունավետ քայլեր չձեռնարկելու համար:
«Դուք, ձեր դատարկ խոսքերով, գողացել եք մեր երազանքներն ու մեր մանկությունը: Ինչպե՞ս եք համարձակվում», - հուզմունքը չկարողանալով զսպել՝ մի քանի անգամ կրկնել է Թունբերգը, հավելելով՝ «նոր սերունդը ամենայն ուշադրությամբ հետևելու է իշխանությունների քայլերին և երբեք նրանց չի ների, եթե սխալների գնան»:
Թունբերգը պայքարը սկսել է անցած տարվա օգոստոսից՝ միայնակ ցույցեր անցկացնելով Շվեդիայի խորհրդարանի առջև: Անցած մեկ տարում նրան միլիոնավոր երիտասարդներ ու ակտիվիստներ են միացել աշխարհի տարբեր անկյուններից: