Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է նախկին փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրման համար պայքարող Ջոզեֆ Բայդենի և նրա որդու` Ուկրաինային ծավալած բիզնես գործունեության հարցը:
«Այդ զրույցի հիմնական նպատակը շնորհավորելն էր, բացի այդ, զրույցի ընթացքում մեծապես կենտրոնացել էինք կոռուպցիոն խնդիրների և այն հանգամանքի վրա, որ չենք ցանկանում, որպեսզի այնպիսի մարդիկ, ինչպիսին փոխնախագահ Բայդենն է և նրա որդին կոռուպցիան տարածեն նաև Ուկրաինայում», - հայտարարում էր Թրամփը:
Ամերիկյան Wall Street Journal պարբերականի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը 8 անգամ հորդորել է Զելենսկուն համագործակցել իր ներկայացուցիչ Ռուդի Ջուլիանիի հետ Բայդենի որդու` Ուկրաինայում ծավալած գործունեության հետաքննության ընթացքում: