Հուսով եմ, որ Թուրքիան կրկին կընդգրկվի F-35 օդանավերի արտադրության ծրագրում. սենատոր Լինդսի Գրեմ

Ամերիկացի ամենաազդեցիկ օրենսդիրներից մեկը` Հարավային Կարոլինայից ընտրված սենատոր Լինդսի Գրեմը, հույս ունի, որ Թուրքիան կրկին կընդգրկվի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչների արտադրության ծրագրում, որից դուրս էր մնացել ռուսական արտադրության C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով:

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Թուրքիայի հետ առավել ռազմավարական բնույթի հարաբերություններ ձևավորել: Դա շատ կարևոր է: Պետք է փորձել նրանց կրկին ընդգրկել F-35-ների [արտադրության] ծրագրում: Գուցե խոսենք նաև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին, քանի որ Թուրքիան մեզ համար շատ կարևոր դաշնակցի է հանդիսանում ոչ միայն Սիրիայի իրադարձությունների, այլև ողջ տարածաշրջանի տեսանկյունից», - հայտարարում էր ամերիկացի սենատորը Նյու-Յորքում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: