Լոս Անջելեսում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Լոս Անջելեսում Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։

ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսին մասնակցում էին Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ ներկայացուցիչները և ՀՀ վարչապետի ԱՄՆ այցը լուսաբանելու նպատակով Ամերիկա Հայաստանից ժամանած լրագրողները։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և հաղորդակցության արդյունավետ աշխատանքային ձևաչափի մշակմանը, համահայկական օրակարգի ձևավորմանը ևդրա շուրջ համազգային քննարկումներին, ՀՀ վարչապետի ԱՄՆ այցի օրակարգի, նախատեսված հանդիպումների, համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը, Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի ներգրավվածությանը և ներուժի լիարժեք օգտագործմանը, Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, պետություն-եկեղեցի համագործակցությանը, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և իրադարձություններին, Թավշյա հեղափոխությանը և դրա արդյունքում Հայաստանում ժողովրդավարության արձանագրած առաջընթացին։