ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ'Բրայենին, ով մինչ այդ Պետական դեպարտամենտում աշխատել է որպես բանագնաց պատանդների ազատ արձակման բարդ բանակցություններում:
«Ես երկար ժամանակ շատ լուրջ աշխատել եմ Բրայենի հետ, նա հրաշալի աշխատանք կանի», - Թվիթերում այսօր գրել է Դոնալդ Թրամփը:
Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը թափուր էր Ջոն Բոլթոնի սեպտեմբերի 10-ին ներկայացրած հրաժարականից հետո:
Թրամփը պնդում է, որ Բոլթոնին հեռացրել է աշխատանքից, քանի որ նրա հետ շատ հարցերում լուրջ տարաձայնություններ է ունեցել:
Մինչդեռ, Բոլթոնը պնդում է, թե Թրամփի հայտարարության նախօրեին ինքն է ասել նախագահին, որ ցանկանում է ազատել պաշտոնը: