Ռուսաստանից տեղափոխված ապօրինի միլիոնների գործով զբաղվող կանադացի բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է

Կանադայում ձերբակալվել է հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Կեմերոն Օրտիսը։ Նրան մեղադրանք է ներկայացվել տեղեկատվության արտահոսքի համար:

Լրատվամիջոցները նշում են, որ վերջինս զբաղվել է Ռուսաստանից Կանադա տեղափոխված ապօրինի միլիոնների գործով, մասնավորապես, հետաքննել է ռուս չինովնիկների կողմից Կանադայում 14 միլիոն դոլար լվանալու հնարավորությունը:

Առաջինը ապօրինի այս սխեմայի մասին հաղորդել էր Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին, ում Ռուսաստանի իշխանությունները հետագայում ձերբակալել էին շինծու մեղադրանքներով:

Նախօրեին, դատական առաջին նիստի ժամանակ, մեղադրող կողմը պնդել է, թե Օրտիսը գաղտնի տեղեկություններ է հավաքել և մշակել՝ երրորդ կողմի փոխանցելու համար:

«Հավաստիացնում եմ, որ իշխանությունները այս միջադեպին շատ լուրջ են մոտենում»,-հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին: