Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատրիարքական ընտրությունների նախապատրաստական գործընթացը համակարգող Նախաձեռնող մարմնի մի քանի անդամների հետ միասին այցելել է Ստամբուլի քաղաքապետարան: Համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հանդիպում ջերմ մթնոլորտում է անցել: Կողմերն արդյունավետ քննարկում են ունեցել, եպիսկոպոսը քաղաքապետին շնորհավորել է նոր պաշտոնում ընտրվելու առիթով և երախտագիտություն հայտնել հյուրընկալ ընդունելության համար: Իմամօղլուն էլ, իր հերթին, հաջողություն է մաղթել սրբազանին ու նշել, որ ուրախ է այս այցելության համար: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ իր քաղաքականության մեջ առաջնորդվում է հավասարության սկզբունքով:
Հիշեցնենք, Նախաձեռնող մարմինն առաջարկում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության օր նշանակել դեկտեմբերի 11-ը: