Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը խորհրդարան է ներկայացրել զենքի հսկողությունը խստացնող երրորդ փաթեթը:
«Կառավարությունը ներկայացնում է օրինագիծ, որով զենք պահելու իրավունքը կտրամադրվի միայն պատասխանատու անձանց և որը կկանխի զենքի ապօրինի վաճառքը սև շուկայում», - ասել է Արդերնը:
Քրայսթչըչում կես տարի առաջ մոլեռանդ սպիտակամորթ ավստրալացին մզկիթում գնդակահարել է մահմեդական հավատացյալներին, սպանվել է 51 մարդ:
Այդ ահաբեկչությունից հետո Նոր Զելանդիան անմիջապես սկսել է խստացնել զենքի հսկողությանն առնչվող օրենքները:Հանցագործին ձերբակալել են և դատելու են:
«Այդ գրոհը ցույց տվեց օրենքի դաշտում մեր թույլ տեղերը, մենք ունենք այդ բացթողումները վերացնելու լծակներ, մենք պատասխանատու կառավարություն չենք լինի, եթե չլուծենք այդ հարցերը», - ասել է վարչապետը: