Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40, այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ճշգրտված տվյալը հետևյալն է. 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899», - ասված է վարչապետի գրառման մեջ: