Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների և նպաստների գծով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ, այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի և արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել», - ընդգծում է վարչապետը և հայտնում, որ խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար: