Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու է հոկտեմբերի 31-ին. Ջոնսոն

«Չնայած Համայնքների պալատի դիմադրությանը, Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու է հոկտեմբերի 31-ին», - Դուբլին կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Եվրամիությունում բոլորն էլ հասկանում են, որ «Բրեքզիթի» շուրջ բանակցությունները շատ են ձգձգվել: Մենք բոլորս էլ ցանկանում ենք այս հարցը վերջնականապես փակված տեսնել: Մենք Եվրամիությունը կլքենք հոկտեմբերի 31-ին: Կարծում եմ, որ խորհրդարանականները ի վերջո կհասկանան, որ դա իմաստուն որոշում է, որը հիմնված է բրիտանացի ժողովրդի` հանրաքվեի միջոցով արտահայտված կամքի վրա», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը: