Ռաուլ Խաջիմբան հաղթել է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան քվեարկում է նախագահական ընտրությունների առաջին փուլում, Սուխումի, 25-ը օգոստոսի, 2019թ․

Աբխազիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան` ստանալով քվեների 47 տոկոսը: Նրա մրցակիցը` «Ամցախարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան, պաշտոնական տվյալների համաձայն, ստացել է ընտրողների 46 տոկոսի աջակցությունը:

Ընդդիմադիր թեկնածուն չի ճանաչել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները` դիմելով Աբխազիայի ԿԸՀ դրանք չեղարկելու պահանջով: Հանձնաժողովը, սակայն, մերժել է Կվիցինիայի պահանջը: