Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինվորականները սկսել են համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում:
Նախօրեին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները հատել են պետական սահմանը` միանալով Թել-Աբյադ քաղաքի շրջանում տեղակայված ամերիկացի զինվորականներին: Համատեղ թուրք-ամերիկյան պարեկության ներքո գտնվող այս շրջանը առավելապես արաբներով է բնակեցված, սակայն վերահսկվում էր սիրիացի քրդերի ջոկատների կողմից:
Պաշտոնական Դամասկոսը թուրք-ամերիկյան համատեղ պարեկության մեկնարկը որակել է որպես «երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աղաղակող խախտում»: