Ռուսաստանում տեղական ընտրություններ են

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դստեր՝ Դարիայի հետ ընտրատեղամասի մոտ, Մոսկվա, 8 սեպտեմբերի, 2019թ.

Այսօր Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք շրջաններում տեղական ընտրություններ են: Դրանք համարվում են լուրջ քննություն վարկանիշի անկում գրանցող նախագահ Վլադիմիր Պուտինի և «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համար:

Մոսկվայի իշխանությունները կասեցրել են մեծ թվով ընդդիմադիր և անկախ թեկնածուների գրանցումը քաղաքային դումայի ընտրություններում, ինչը հանգեցրել է ամռանը տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիաների, բախումների և ձերբակալությունների:

Տեղական ընտրություններ են նաև Սանկտ Պետերբուրգում և Դաշնության 83 շրջաններում, այդ թվում Ղրիմում, որը Մոսկվան բռնակցել է 2014 թվականին:

Սանկտ Պետերբուրգից ստացված հաղորդագրության համաձայն, մի շարք ընտրատարածքներում անկախ դիտորդները հալածանքների են ենթարկվել: