2020 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այսօր Արցախում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
228 համայնքում առաջադրվել է 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածու։
Ընտրողների թիվը 103 հազար 10 է։ Ընտրություններ են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այստեղ 5 թեկնածու է առաջադրվել: Նրանցից Արեգ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը և Գրիգորի Սահակյանն անկուսակցական են, իսկ Արայիկ Ավանեսյանը նորաստեղծ «Ինքնություն և միասնություն» կուսակցությունից է։ Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել։
Այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների, դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Դրա համար Հայաստանի կառավարությունն ավելի քան 33 միլիոն դրամ է տրամադրել: