Հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատությանը» հայտնեց, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Արդյո՞ք այս հրաժարականը կապված է Ամուլսարի քրեական գործի հետ, հայտնի չէ:
Այսօր ավելի վաղ անդրադառնալով Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատման մասին տեղեկություններին՝ Քննչական կոմիտեի խոսնակն «Ազատությանն» ասել էր՝ այդ լուրերը չի կարող մեկնաբանել, քանի որ «Կոմիտեի նախագահի տեղակալի նշանակման և ազատման լիազորությունները կոմիտեին վերապահված չեն»: