Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է բացել սահմանները փախստականների առջև՝ թույլ տալով նրանց անցնել Եվրոպա, եթե արևմուտքը Անկարային հավելյալ ֆինանսական օժանդակություն չտրամադրի, ինչպես նաև հնարավորություն չտա Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիներ ստեղծել:
«Հստակորեն ասում ենք` մենք պետք է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիներ ստեղծենք և այժմ Թուրքիայում` վրանային ավաններում բնակվող, մարդկանց համար այնտեղ տներ կառուցենք: Եթե դա տեղի չունենա, մենք ստիպված կլինենք բացել դարպասները: Միթե Թուրքիան պետք է միայնակ կրի այդ ողջ ծանրությունը», - հայտարարում էր Էրդողանը:
Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ այս պահին Թուրքիայի տարածքում շուրջ երեք միլիոն փախստական կա, որոնց հիմնական մասը սիրիացիներ են: