720 մլն դրամ՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցություն տրամադրելու համար

Երևան, 1-ը մարտի, 2018թ․

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացնել 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ գումարի չափը հաշվարկել են Հատուկ քննչական ծառայության տրամադրած տեղեկությունների հիման վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել՝ սա ոչ թե փոխհատուցում է զոհվածների հարազատներին և տուժածներին, այլ՝ աջակցություն:

Հիշեցնենք՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։

Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրենքը Ազգային ժողովը միաձայն ընդունել է այս տարվա հունիսին: