Իրանը հրաժարվում է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ևս մի չափաբաժնից

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Պաշտոնական Թեհրանը հրաժարվում է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ևս մեկ չափաբաժնից: Այս մասին չորեքշաբթի երեկոյան Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Ես հայտնում եմ այս ուղղությամբ մեր երրորդ քայլի մասին: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավոր է անհապաղ կերպով ձեռնարկել այն բոլոր տեխնիկական միջոցառումները, որոնք թույլ կտան հրաժարվել միջուկային համաձայնագրի` հետազոտությունների և զարգացման հատվածից: Մենք կդառնանք նոր ցենտրիֆուգների զարգացման ականատեսը, կստեղծվեն տարատեսակ նոր ցենտրիֆուգներ: Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը կդիմի անհրաժեշտ բոլոր քայլերին` ուրանի հարստացման նպատակով», - հայտարարում էր Ռոհանին: