Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որում դատապարտում է Թուրքիայի կառավարության կողմից երեք ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնանկությունը և իր զորակցությունն է հայտնում Դիարբեքիրի, Մարդինի և Վանի բնակիչներին։
77 կողմ քվեներով ընդունված հայտարարությունում խորհրդարանը հույս է հայտնում, որ այս ծանր իրավիճակը կհանգուցալուծվի՝ հարգելով իրավական պետության նորմերը։
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Թուրքիայի խորհրդարանի անդամներ Գարո Փայլանը և Էբրու Գյունայը այցելեցին Ուրուգվայ և հրապարակայնորեն պնդեցին, որ Թուրքիան պատրաստվում է իրականացնել մի նոր ցեղասպանություն՝ այս անգամ քրդերի դեմ։
Անցած ամիս Թուրքիայի իշխանությունները երկրի քրդաբնակ շրջաններում պաշտոնանկ արեցին երեք ընտրված քաղաքապետերին՝ պնդելով, թե Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պաշտոնյաներն առնչություն ունեն Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետ, որն ահաբեկչական կառույց է համարվում: