ԱՄՆ-ում նավի հրդեհի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել

ԱՄՆ - Հարավային Կալիֆորնիայում հրդեհվել է Conception նավը, Սանտա Բարբարա, 2-ը սեպտեմբերի, 2019թ.

Հարավային Կալիֆորնիայում հրդեհվել է ջրազուզորդների նավը, զոհվել է 25 մարդ, ևս 9 մարդ համարվում է անհետ կորած:

Conception նավը հրդեհվել է վաղ առավոտյան ժամը 3:15-ին և ավելի ուշ սուզվել է Սանտա Կրուսի ափի մոտակայքում:

«Անձնակազմը պայքարել է հրդեհի դեմ, նավը սկսել է սուզվել 7:20-ին, այնտեղ 39 մարդ է եղել, երբ նավը դուրս է եկել Սանտա Բարբարայից: 5 մարդու փրկել և փոխադրել են Վենտուրա Հարբոր», - ասել է Սանտա Բարբարայի կոմսության ոստիկանապետ Բիլ Բրաունը:

Նա նշել է, որ հրդեհի պատճառ կարող էր լինել ջրասուզորդների բալոնների թթվածնի կամ պրոպան գազ պարունակող տակառների պայթյունը, սակայն կոնկրետ վարկածը պետք է պարզեն մասնագետները:

ԱՄՆ առափնյա պարեկային խմբերը շարունակում են որոնել անհետ կորածներին: